Հասարակություն

Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Չինաստանի իշխանությունները 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար) են հատկացրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի…

Չինաստանի իշխանությունները 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար) են հատկացրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի ֆինանսների նախարարի օգնական Օու Վենհանը, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին:


«Փետրվարի 13-ի դրությամբ բոլոր մակարդակների ֆնանսական հաստատություններն ընդհանուր առմամբ հատկացրել են 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար), փաստական ծախսերը կազմել են 41 մլրդ յուան (5,78 մլրդ դոլար)»,- նշել Է պաշտոնյան:


Նա նաև հավելել Է, որ իշխանությունները մտադիր են այսուհետև Էլ ավելացնել համաճարակի դեմ պայքարի կարիքների ֆինանսավորումը:
«Անհրաժեշտ Է երաշխավորել, որ ֆինանսական խնդիրները չեն ազդի բուժօգնություն ցուցաբերելու և հիվանդության տարածման նկատմամբ հսկողության վրա, չի կարելի թույլ տալ, որ ծախսերի հետ կապված անհանգստությունների պատճառով մարդիկ վախենան դիմել բժիշկներին»,- ընդգծել Է նա:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250