Բանակում չբացահայտված կասկածելի մահվան դեպքերը լրջագույն մարտահրավեր են․ «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է:
««Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը:
Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին և հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական և կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան և իրավասու մարմիններից հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար: Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները և «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը և իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի և Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսևորում»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...