2019թ.-ին արտերկրից գնված էժան ավտոմեքենաների մուտքը Հայաստան դեռ շարունակվում է. Ներսիսյան
2019թ.-ին արտերկրից գնված էժան ավտոմեքենաների մուտքը Հայաստան դեռ շարունակվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։
Նրա ներկայացրած տվյալներով` հունվար ամսին մաքսազերծելու համար ներկայացված նախնական հայտարարագրերով գրանցվել էր շուրջ 4500 ավտոմեքենա, բայց մինչև հունվարի 31–ը ներառյալ Հայաստան է հասել ու արտոնյալ մաքսատուրքերով մաքսազերծվել դրանցից 3800–ը միայն։ Մյուսներն ինչ–ինչ պատճառներով ուշացումով են տեղ հասել, ինչի հետևանքով դրանց տերերն ստիպված են եղել մաքսազերծումն իրականացնել արդեն բարձրացված գներով։
«Փետրվարի 13-ի դրությամբ ամսվա ընթացքում 80-85 ավտոմեքենա է մաքսազերծվել` արդեն իսկ նոր դրույքաչափերով։ Որոշ քանակի մեքենաներ կան, որոնք արդեն Հաաստանում են, բայց դեռ չեն մաքսազերծվել։ Մենք տեղեկություններ ունենք, որ նաև ճանապարհին գտնվող ավտոմեքենաներ կան, որոնք Հայաստան պետք է գային, բայց ինչ–ինչ պատճառներով դեռ չեն հասել»,– ասաց Ներսիսյանը։
Նրա խոսքով` մաքսային նոր վճարների չափերը ավտոներկրողների դժգոհությունն են հարուցում։ Նրանք նաև կարծում են, թե ՀՀ կառավարությունը կարող է իր մեկ որոշմամբ շտկել իրավիճակը։ Մինչդեռ ՊԵԿ պաշտոնյան հիշեցնում է` 2020թ.–ի հունվարի 1-ից ավարտվել է Հայաստանին ԵԱՏՄ սահմաններում հատկացված արտոնյալ ժամանակը։
«Որպեսզի նման հնարավորություն մեզ ընձեռվի, այդ որոշումը պետք է կայացվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կառավարությունների կողմից»,– ասաց նա։
Նոր մաքսատուրքերի պայմաններում, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, հին ավտոմեքենաներ ներկրելն այլևս ձեռնտու չէ։ Հետևաբար, ավտոմեքենաների վերավաճառքում որոշակի փորձ ձեռք բերած ՀՀ քաղաքացիներն այժմ փորձում են հարմարվել արդեն նոր պայմաններին։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով` 7 և ավելի տարվա հնությամբ 2 000 խ/սմ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծումը կարժենա 15-16 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...