Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալել են քաղցկեղով հիվանդ կնոջ
Թուրքիայում քաղցկեղով հիվանդ կինը ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:
Նշվում է, որ Շվեյցարիայից Թուրքիա վերադարձող Այթեն Սարըքայա Քեսլերը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում անձնագրային ստուգում անցնելիս, երբ պարզվել է, որ կնոջ վերաբերյալ ձերբակալման որոշում կա, հայտնում է ermenihaber-ը։
Ձերբակալվելուց հետո Ստամբուլի արդարադատության պալատ տեղափոխված կնոջ ինքնազգոցողությունը վատացել է, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Չնայած կնոջ ծանր վիճակին՝ նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Քեսլերի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ծանր հիվանդ է և հիվանդությունը սրվել է: Ըստ փաստաբանի՝ կնոջ նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս դատավորները հաշվի չեն առել կնոջ վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ՝ ավելացնելով, որ քաղցկեղից բացի այդ կինն ունի ևս մի քանի այլ հիվանդություն:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...