Սիսիանում բնակվող պացիենտները եղանակի պատճառով չեն կարողանում Գորիսի ԲԿ-ում ստանալ հեմոդիալիզի ծառայություն
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:
Հարցը կարգավորվել է առողջապահության նախարարության կողմից և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:
Նշենք նաև, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...