«Փաստ». Փաշինյանի ցուցումով` ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀԷԿ-երի խնդիրը
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին:
Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք։
Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ ՀԷԿ-ը ում է պատկանում եւ ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ, առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են ՀԷԿ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետեւել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջապես արգելեն ջրառը։
Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք ՀԷԿ-եր ունեն։
Ուշադրության կենտրոնում են նաեւ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (եւ են) այդ բիզնեսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...