Ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողերին՝ «Պատառաքաղին», «Շերեփին» ու «Գդալինը». մեկը կին է
Ոստիկանները փետրվարի 12-ին հայտնաբերել են փետրվարի 5-ին Արարատի մարզում բնակարանային գողության մեջ կասկածվողներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Ա.-ն, 30-ամյա Արտակ Գ.-ն եւ 28-ամյա Աշխեն Ջ.-ն: Պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, եւ գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչեւ 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը եւ ննջասենյակները տակնուվրա են արել եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար եւ այլ իրեր։
Նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ եւ Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների ճիշտ, օպերատիվ ու քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում եռյակը հայտնաբերվեց։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։ Նրանցից մեկի մականունը, ով մյուսներին ուղղորդողն է եղել, «Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։


Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...