Հասարակություն

Որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է, պատճառը հասկանալու համար վարույթ է հարուցվել

Որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է, պատճառը հասկանալու համար վարույթ է հարուցվել
Շաքարավազի շուկայի ուսումնասիրության հարցով վարույթ ենք սկսել: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի…

Շաքարավազի շուկայի ուսումնասիրության հարցով վարույթ ենք սկսել: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե այս շուկայում կարծես գնանկման խնդիր կա:

 

«Հստակ պատկերացումներ ունենք այդտեղ: Մեր ստացած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է: Պատճառը հասկանալու նպատակով վարույթ ենք հարուցել»:

Գեւորգյանն ընդգծեց, որ փաստի առթիվ վարույթը հարուցված է, կա մրցակցային անհամաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում. «Վարույթը կուսումնասիրենք՝ պարզ կլինի»:

 

Հարցին, թե արդյոք կան այլ ռիսկային շուկաներ, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվում, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ ուսումնասիրություններ են սկսել ցորենի, ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության, մեդիա գովազդի եւ ձվի ոլորտներում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250