ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
[0ae2b31b3ae728b94293597364925cf8.jpg]
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգեցողության ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված Քրիստոսին խորհրդանշող մոմով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում վառեց Տեառնընդառաջի խարույկը՝ կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին:
[5199fc2d3456b7abb197a2a4bfb205db.jpg]
Այս առիթով Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
[8a93c7d6d896521151562090a4e5c74f.jpg]
[b6e1ce064d833c5751828648db01090b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...