Հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր և հոգեմետ նյութեր. ՔԿ
2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի
(Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:
Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:
Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...