Հայաստանը Վրաստանի հետ աշխատում է՝ ԱՄՆ թռիչքներ կազմակերպելու համար․ Ռևազյան
Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ ավիացիոն թռիչքներ իրականացնելու համար հայկական ավիացիոն իշխանություններն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ՝ համատեղ ծրագիր ունենալու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։
Նա նշեց, որ ավիաընկերությունների համար հարմար չէ շաբաթական մեկ թռիչքի իրականացումը, այդ պատճառով հայկական և վրացական կողմերը փորձում են միացնել ջանքերը՝ ավելի մեծ ուղևորահոսք ապահովելու համար։ Ռևազյանը, սակայն, նաև տեղեկացրեց, թե որն է անհամաձայնության հիմնական պատճառը։
Ռևազյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է, որ թռիչքները լինեն Լոս Անջելեսի ուղղությամբ, որտեղ մեծ համայնք կա, իսկ վրացական կողմը նախընտրում է թռիչքները իրականացնել Նյու Յորքի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...