Գյումրիում 65-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի։ Կինը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 12-ին, պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջը վրաերթի է ենթարկել 32-ամյա վարորդը։
Նա ներկայացվել է ՃՈ հետաքննություն իրականացնող մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...