Հասարակություն

Գիշերային թռիչքները Հայաստանին նեղացնելու համար չէ, որ անում են․ Ռևազյան

Գիշերային թռիչքները Հայաստանին նեղացնելու համար չէ, որ անում են․ Ռևազյան
Ազգային ժողովում ավիացիոն համաձայնագրի վավերացման հարցով Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի ներկայությունից օգտվելով՝ պատգամավորները նրան հարցեր ուղղեցին առհասարակ ավիացիայի վերաբերյալ։ ԲՀԿ-ից Միքայել…

Ազգային ժողովում ավիացիոն համաձայնագրի վավերացման հարցով Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի ներկայությունից օգտվելով՝ պատգամավորները նրան հարցեր ուղղեցին առհասարակ ավիացիայի վերաբերյալ։ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը բողոքեց, որ դեպի Երևան իրականացվող թռիչքները միշտ գիշերն են լինում։

 

Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բացատրեց, որ դրանք հիմնականում տրանզիտ չվերթներ են, և ավիաընկերությունները հաշվարկում են այնպես, որ ուղևորները օդանավակայանում երկար չմնան։ Ըստ Ռևազյանի՝ Հայաստանի աշխարհագրությամբ պայմանավորված՝ այդ թռիչքները հնարավոր են լինում գիշերը։

 

«Եթե Դուք մտածում եք, որ իրենք Հայաստանին նեղացնելու համար են դա անում, դրա հետ որևէ կապ չունի։ Իրականում ավիաընկերության համար ավելի թանկ է գործել գիշերը»,- ասաց Ռևազյանը։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250