Երևանում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ
Փետրվարի 12-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ այդ ծառայողները հրահանգավորվեցին։ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն անձնակազմին հրահանգեցին խստագույնս արձագանքել ճանապարհային երթևեկության ցանկացած կանոնի խախտման։
Խստության հետ մեկտեղ լինեն կոռեկտ և հարգալից՝ գործելով բացառապես օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում։ Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը ժամկետանց համարանիշերով էին, երկուսի վարորդները չունեին վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, փարոսիկներ էին տեղադրված։
Հայտնաբերվեց նաև հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվեցին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։ Հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11 և թաղանթապատված դիմապակիով շահագործվող 9 տրանսպորտային միջոց։
Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...