«Բիլայնն» ու «Յուքոմ»-ը ցանկանում են միավորվել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայել. ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բիլայն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների միավորմանը, նշեց, որ չի կարող ասել սակագնի բարձրացում կլինի, թե՝ ոչ.«Ըստ փորձի, համակենտրոնացումից հետո եղել են գների բարձրացում, տեղեր կա եղել է իջեցում»։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված երկու ընկերությունների միավորումը, Գևորգյանը պատասխանեց.«Սեփականատերերը հիմնավորում են, բայց դա ավելի լավ է իրենցից հարցնեք։ Ես կներկայացնեմ պաշտոնական այն դիրքորոշումը, որն իրենք մեզ ներկայացրել են։ Այն կապված է առաջին հերթին ծախսերի կրճատման հետ, որովհետև հաշվի առնելով, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, քանի որ հաճախորդների քանակը տրասֆորմացվում է՝ բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ, օրինակ՝ Վոթս ափ, Վայբեր, իսկ այդտեղից գումարի հավաքագրումը շատ ավելի քիչ է։ Այդ պատճառով ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայեն»։
Հարցին՝ իշխանությունները հաշվի առնո՞ւմ են, որ Յու քոմի բաժնեմասերի մեծ մասը պատկանում է նախկին ՊԵԿ նախագահ, այժմ կոռուպցիայի գործով անցնող Գագիկ Խաչատրյանին, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ չգիտի, թե իշխանություններն ինչ ունեն իրենց օրակարգում.«Ես մաս չեմ կազմում գործադիրի, մենք օրենքով ստեղծվող ինքնավար մարմին ենք ու գործում ենք բոլորից անկախ։ Մենք չենք կարող ունենալ որևէ անհանգստություն, կապված ֆիզիկական անձի գործունեության հետ, կամ այլ չափանիշներով։ Մենք պետք է որոշումներ կայացնենք զուտ տնտեսական մրցակցությունից ելնելով»։