Հասարակություն

Ադրբեջանը փակել է օդային տարածքը, մենք իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլ տալ․ Ռևազյան

Ադրբեջանը փակել է օդային տարածքը, մենք իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլ տալ․ Ռևազյան
Հայաստանի ավիացիոն կառույցը աշխատանք է տանում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու համար։ Այս մասին այսօր պատգամավորներին վստահեցրեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ «Փաստը նա է…

Հայաստանի ավիացիոն կառույցը աշխատանք է տանում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու համար։ Այս մասին այսօր պատգամավորներին վստահեցրեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

 

«Փաստը նա է, որ էսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներին դեպի Արցախ։ Դա լրիվ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել»,- ասաց Ռևազյանը։

 

Կոմիտեի ղեկավարը ասաց, որ իրենք միջազգային կազմակերպություններում այդ խնդիրը բարձրացնել չեն կարող, իսկ ավելի բարձր մակարդակում ինչ է կատարվում՝ ինքը չգիտի։

Ռևազյանը խոստացավ այդ հարցը ճշտել արտաքին գործերի նախարարությունից։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250