Ստացվող նվերները հաստատել ավագանու որոշումով․ ԼՀԿ նախագիծը՝ համայնքների մասին
Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազների» խնդրից հետո արդեն երկրորդ օրինագիծն է ներկայացվում ԱԺ։ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է համայնքների օգտին կատարվող նվիրատվությունները, եթե դրանք գերազանցում են 1 միլիոն դրամը, հաստատել ավագանու որոշումով։
ԱԺ ամբիոնից այդ նախագիծը ներկայացնելիս ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նախկինում Երևանի քաղաքապետարանում գործել է նման պրակտիկա, սակայն 2018 թվականից այն չարաշահվել է։ Նա նշեց, որ իրենք շեմ են սահմանել, որպեսզի ավագանին ամբողջ օրը ստիպված չլինի այդպիսի նախագծեր հաստատել։
Ինչ վերաբերում է անանուն մնալուն, Սամսոնյանն ասաց, որ 1 միլիոն դրամից ավելի նվիրատվություն անողների նվիրատվությունները պետք է բացահայտ լինեն, քանի որ քննարկվելու են ավագանու նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...