Ո՞նց է բացահայտվելու, եթե տաքսի սերվիսը կոնկուրենտի գովազդը փակցնի արգելված տեղում․ Սարիկ Մինասյան
Ազգային ժողովում քննարկվող օրենքով արգելվելու է գովազդներ փակցնելը շենքերի պատերին, ծառերին, սյուներին և այլն։ Իսկ գովազդ համար տեղադրվելու են անհրաժեշտ թվով վահանակներ։ Սա, սակայն, ըստ պատգամավորների, նաև խնդիրներ կարող է ստեղծել վարչարարության հարցում։
«Եթե կոնկուրենտ ընկերությունը, ասենք X տաքսի սերվիսը, փակցնում է իր կոնկուրենտի գովազդները գիշերով, ու էն մյուսին են բռնում և տուգանում, ո՞նց է էդ բացահայտվելու։ Ո՞վ է դա վերահսկելու, որ բացահայտի։ Կարող է կոնկուրենտը վատություն անելու համար իր կոնկուրենտ ընկերության անունով գովազդներ փակցնի գիշերով»,- քննարկման ժամանակ հարցրեց պատգամավոր Սարիկ Մինասյանը։
Նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանն ընդունեց, որ վերահսկողության խնդիր կա, բայց ինքը չի ելնում այն կանխավարկածից, որ մարդիկ այդպես կվարվեն։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...