Հասարակություն

Մեքենաների տեխզննման նոր կարգավորումներ կներկայացվեն

Մեքենաների տեխզննման նոր կարգավորումներ կներկայացվեն
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ կառավարությունը կարող է որոշ փոփոխություններ իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների բալային համակարգում։…

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ կառավարությունը կարող է որոշ փոփոխություններ իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների բալային համակարգում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ իրենց կարծիքով թեև սկզբունքները հիմնավոր են, բայց համակարգը կատարյալ չէ։

 

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ՏԿԵ նախարարությունը ներկայացնելու է մեքենաների տեխզննման նոր համակարգ։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։

 

Ինչ վերաբերում է բալային համակարգի տարբերակված մոտեցմանը, ապա Ավինյանի խոսքով՝ անձնական տրանսպորտային միջոցներ վարողների և հանրային տրանսպորտ վարողների միջև տարբերություն կարող է սահմանվել, բայց դա դեռ քննարկման կարիք ունի։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250