ԿԳՄՍ նախարարը փորձում է ԱԺ 3 խմբակցություններին համոզել դեմ քվեարկել իրենց նախագծին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։
Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները շատ են։
Բայց Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագետների անհրաժեշտությունը չկա։ Նախարարը բացատրեց, որ օրինակ` առողջապահության նախարարությունը պնդում է, որ բուժքույրերի համար ընդհանրապես տեղեր չլինեն, որովհետև շուկան գերհագեցած է։ Փոխարենը, ըստ Հարությունյանի, հիմա հազարավոր տեղեր են ավելացվում ՏՏ մասնագետների պատրաստման համար։
Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե նա դժվար դրությամբ մեջ է դնում պատգամավորներին։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...