Իշխանությունը հոգ է տանելու, որ հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին:
«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ: Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...