Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ. ՀԺ
«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը կմնա ազատության մեջ:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:
Հիշեցնենք՝ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): 2019 թվականի տարեվերջին Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը բավարարել էր կալանավորման միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...