Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են 27-ամյա ամուսինների դիեր. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ամուսինների մահվան բոլոր հանգամանքները:
2020 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի բնակիչների՝ 1993թ. ծնված ամուսինների դիերը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է գազի արագային ջրատաքացուցիչ:
Երիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...