Այսօր Արցախում զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելյանը Երևանից է, զորամասում խնդիրներ է ունեցել. մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով Արցախում այսօր զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելի Մանվելյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էր, նրա մեկնել էր ծառայության մեկ տարի վեց ամիս առաջ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Տիգրան Մանվելյանը պարբերաբար դժգոհություն է հայտնել ծառայությունից, զորամասում խնդիրներ է ունեցել, ինչի մասին հայտնել է նաև մտերիմներին:
Նախօրեին Տիգրան Մանվելյանը բարձրացել է դիրքեր:
Տիգրան Մանվելյանի երկու ավագ եղբայրները ևս ծառայել են Արցախում, նա կրտսեր եղբայրն էր:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում երկու զինծառայող է մահացել: Արցախի ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ երկրորդ մահացած զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյան է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...