Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել. կա տուժած աշխատակից
Փետրվարի 12-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գործող ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 3/13 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվում է «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Կարեն Ա.-ն փորձել է մարել հրդեհը և ստացել այրվածքներ. վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:52-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի ներքևի հատվածը, սրահը՝ մասամբ, ինչպես նաև ավտոպահեստամասեր:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...