Արփինե Հովհաննիսյանի ՀԿ-ն աշխատանքներ է սկսում Արցախում
Արցախում մեր գործունեությունը սկսում ենք մի շարք ծրագրերի իրականացման եւ ընդլայնման տեսլականով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի Արցախի մասնաճյուղի աշխատանքների, մասնաճյուղի ղեկավարի եւ մեկնարկող հրաշալի ծրագրի մասին:
Հարգելի գործընկերներ,
Ինչպես հիշում եք, անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էինք, որ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» կազմակերպությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Արցախի Հանրապետությունում։ Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ կազմակերպության Արցախի մասնաճյուղի գրասենյակի ղեկավար է ընտրվել Գոռ Գրիգորյանը, իսկ մեր գրասենյակը գործելու է Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Մարտունի 1 հասցեով։
Արցախում մեր գործունեությունը սկսում ենք մի շարք ծրագրերի իրականացման եւ շարունակական ընդլայնման տեսլականով։
Այս առումով ցանկանում ենք նշել, որ Արցախում մեր գործունեության մեկնարկը սկսում է դպրոցականների եւ ուսանողների համար գիտավերլուծական մրցույթով։ Եվ այսպես՝ մենք հայտարարում ենք մրցույթ հետեւյալ թեմաներով՝
• «Կրթության իրավունքի պատշաճ իրացումը չճանաչված պետություններում»
• «Արցախի հիմնախնդրի իրավական կոնտեքստը»
• «Կեղծ լուրերը եւ տեղեկատվական անվտանգությունը»
Նշված թեմաներով մրցույթին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության բուհերում սովորող ուսանողները՝ (ոչ միայն իրավաբանական ֆակուլտետի) մինչեւ սույն թվականի մարտի 5-ը ուղարկելով իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեով կամ առձեռն հանձնելով մեր գրասենյակ։
Մենք նաեւ հայտարարում ենք շարադրությունների մրցույթ՝ Արցախի 8-12-րդ դասարանի դպրոցականների համար՝ «Խոսքի ազատության իմ սահմանումը» թեմայով։ Շարադրությունները կարող եք մինչեւ սույն թվականի մարտի 1-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ առձեռն հանձնել մեր գրասենյակ։
Մրցութային տեղեր զբաղեցրած ուսանողներին եւ դպրոցականներին սպասվում են մրցանակներ, այդ թվում՝ դրամական պարգեւներ։
Աշխատանքները սահմանափակված չեն որեւէ ծավալային շրջանակներով, սակայն պետք է լինեն հեղինակների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի արդյունքը։
Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեր աշխատանքներին, քանի որ չափազանց կարեւորում ենք նշված թեմաներով Արցախի երիտասարդների դիտարկումները եւ դատողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...