Արման Բաբաջանյանն առաջարկում է զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բանակում զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու եւ քննելու նպատակով ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին Բաբաջանյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Այսօր կրկին զոհ ունենք բանակում: Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Վերջին շրջանի թույլատրելիության սահմանը հատող մահվան դեպքերը ուսումնասիրելու ու քննելու նպատակով Ազգային Ժողովում պետք է ստեղծել աշխատանքային խումբ՝ զինված ուժերի ղեկավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվող մահվան դեպքերի պատճառները քննարկելու ու նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով։ Աշխատանքային խումբ ստեղծելու համապատասխան առաջարկը ներկայացրել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,-ասված է Բաբաջանյանի հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...