Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա ես չեմ զգում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի զգում հրեական արմատներով ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Զելենսկին այդ մասին խոսակցությունները չափազանցված է համարել:
«Ես ծանոթ չեմ Սորոս ազգանվամբ մարդու հետ: Երբեք նրա հետ չեմ հանդիպել: Ես հաստատ սորոսական չեմ»,- ասել է Զելենսկին:
Նա չի բացառել, որ կան մարդիկ, որոնք սովորել են այս կամ այն հիմնադրամների միջոցներով, այդ թվում` Սորոսի հիմնադրամի, կամ աշխատել են նման հիմնադրամների ստեղծած ընկերություններում:
«Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա ես չեմ զգում: Ես կարծում եմ, որ այս ամենը չափազանցված է»,- ասել է Զելենսկին:
Նախագահն ասել է, որ հումորով է վերաբերվում «սորոսական» տերմինին, որով որոշ պատգամավորներ անվանում են կառավարության անդամներին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, կառավարությունը չպետք է «միանման» լինի, առանց այլ կարծիքի կարող են ճակատագրական սխալներ լինել, վստահություն է հայտնել Զելենսկին:
«Պետք է լսել տարբեր կարծիքներ, տարբեր կանխատեսումներ, տարբեր ռիսկեր: Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, պետք է լինեն և՛ սորոսականներ, և հակասորոսականներ, եթե ցանկանում եք այդպես նրանց կոչել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով
Սինգապուրի DBS Asia բանկի կենտրոնական գրասենյակի մոտավորապես 300 աշխատակիցներ տարհանվել են հիմնարկության ծառայողներից մե...
Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիակա...
ԱՄՆ-ն արդեն 41 տարի է երազում է վերադառնալ Իրան. Ռոհանի
ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում...