Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական կարգավորման տարբեր ասպեկտներ Իդլիբի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը:
«Քննարկումը շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, հիմնականում՝ Իդլիբի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Նշվել է ներկայիս ռուս-թուրքական համաձայնագրերի՝ ներառյալ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի լիարժեք կատարման կարևորությունը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի դրանից՝ նշվել է, որ կողմերը պայմանավորվել են լրացուցիչ կապեր հաստատել համապատասխան գերատեսչությունների միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1353-ի
Նոր տիպի կորոնավիրուսը Չինաստանում շարունակում է տարածվել: Հրապարակված վերջին տվյալներով, զոհերի թիվը միայն Հուբեյում ար...
Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով
Սինգապուրի DBS Asia բանկի կենտրոնական գրասենյակի մոտավորապես 300 աշխատակիցներ տարհանվել են հիմնարկության ծառայողներից մե...
Ձյան տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը...
ԱՄՆ-ն արդեն 41 տարի է երազում է վերադառնալ Իրան. Ռոհանի
ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված...