«Օնիքսում»-ի գործունեության վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել. Հետք
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր առավոտյան հայտնել էր, որ բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Սակայն ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե խոսքը որ կազմակերպության մասին է: «Հետք»-ը դատախազության հանրային կապերի բաժնից ճշտեց, որ խոսքը «Օնիքսում» ընկերության մասին է, որի ծավալած գործունեությանը լրատվամիջոցը նախորդ տարվա դեկտեմբերին անդրադարձել էր:
«Օնիքսում»-ի սեփականատերը կանադաբնակ իրանցի Մոհամադ-Ֆարիդ Զաեմզադեհն էր (Mohamad Farid Zaem Zadeh), որի բիզնեսը Հայաստանում ընդլայնվում է հայաստանցի, այսպես կոչված, «լիդերների» միջոցով:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:
Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...