Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 11-ին, բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանի միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Փանոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...