Հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակություն Նախիջևանում․ Արման Աբովյանի առաջարկը
Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն որոշակի պարզաբանումներ է տվել, սակայն բանակցությունների այս փուլն ավելի շատ հարցեր առաջացրեց։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին իր կարծիքը հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Աբովյանն ասաց, որ հասկանում է դիվանագիտական լռության մասին, սակայն արտասահմանյան մամուլում քննարկվում են «համատեղ բնակության» պրոյեկտի մասին խոսակցություններ։ Ըստ այդմ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է համատեղ բնակվեն։
Պատգամավորն ասաց, որ ինքը դեմ է նման մեթոդին, որովհետև դա լավ բանի չի բերի․ նվազագույնը լարվածություն կստեղծի։
«Այս տիպի յուրաքանչյուր գործողություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը կընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը։ Դրանից հետո ինչի մասին ուզում են, թող բանակցեն», – ասաց Աբովյանը։
Նա ասաց, որ եթե արտասահմանյան գործընկերները նման ծրագիր են ուզում, ապա ինքն առաջարկում է հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակության ծրագիր իրականացնել Նախիջևանում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...