Ամուսինը կնոջը տարիներ շարունակ ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ մատուցել անծանոթ անձանց
Փետրվարի 10-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչութան, թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ունենալով, այնուհետև համատեղ գործողություններ կատարելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են հրավիրել Երևանի բնակչուհի, 33-ամյա Հ. Մ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2016 թ.-ի ապրիլից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ամուսինը՝ 31-ամյա Ընծա Դավթյանը, սպառնալիքներով և ծեծի ենթարկելով, պարբերաբար ստիպել է իրեն սեռական հարաբերություններ մատուցել իրեն անծանոթ անձանց ու ստացված գումարը տալ իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ընծա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո պարզ կլինի Հ. Մ.-ի հայտնած տեղեկութունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...