2020-ին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող․ Razm.info
2020 թվականի հունվարի 1-ից 31-ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։
«Դատախազության պատասխանում, մասնավորապես, ասված է․
«Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի հունվարի 1–ից 31–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի 7 դեպք, ինչի հետևանքով վիրավորվել են ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ 6 զինծառայողներ»։
Նրանցից երկուսը, ՀՀ ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրությունների համաձայն, վիրավորվել են Տավուշում, հունվարի 11–ին և հունվարի 15-ին (1,2), դիպուկահարի կրակոցից։
ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին»,-գրում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...