Զինվորը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց. մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից
Երեկ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը։
АrmDaily.am-ի տեղեկություններով` Վալերի Պետրոսյանը Արցախից է, նա զորակոչվել է 2019թ աշնանը։ Պետրոսյանը վերջին օրերին բարձր ճնշում է ունեցել, զորամասում կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, սակայն զինվորի կյանքը փրկել չի հաջողվել, սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Իսկ թե ինչն է մահվան պատճառը, դա ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...