Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաշիր քաղաքի տներից մեկում փայտե կաթսա է պայթել

Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի…

Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին հարկը նկուղային է, 170 քմ) ինքնաշեն փայտե կաթսան, ինչի հետևանքով խոհանոցի արտաքին պատից մոտ 10 մ փլուզվել է, վնասվել են տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից՝ մոտ 6 քմ հատված և պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարրերը (մոտ 3 մ)։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250