ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք
Հանցագործություն ծնող բարքերի դեմ համատեքստում հերթական հատուկ միջոցառումն է իրականացվել Գեղարքունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սեւանի, Մարտունիի, Վարդենիսի եւ Ճամբարակի բաժին բերման են ենթարկել «քրեական ենթամշակույթ» կրող եւ այդ մշակույթին հարող անձանց: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ, հայտնաբերվել են դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն, որոնք առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:
Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են նաեւ ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի եւ նռնակի կամավոր հանձնման դեպքեր:
Նշվում է, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են:
«Քրեական ենթամշակույթ» կրող անձինք մշտապես ոստիկանության օպերատիվ տեսադաշտում են՝ հանուն հասարակության անվտանգության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իդլիբում կառավարական ուժերի ուղղաթիռ է խոցվել
Այսօր՝ փետրվարի 11-ին Սիրիայի Իդլիբի շրջանի Սերաքիբ քաղաքից արևմուտք ընկած հատվածում Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...