Պատահարներ
Նալբանդյան փողոցում կայանված մեքենայի կողային հայելիները 19-ամյա երիտասարդ էր գողացել
WRed
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:56-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 7-ի՝ ժամը 23:30-ից փետրվարի 8-ի՝ ժամը 12:20-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Նալբանդյան փողոցի 107 շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 19-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
WRed
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
WRed
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
WRed
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
WRed