Մեքենան բախվել է գազատարին․ վարորդն ու 3 ամսական աղջիկը հոսպիտալացվել են
Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Հոռոմ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կ-ն իր վարած Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Աղին գյուղի վարչական տարածքում, իր վարած ՎԱԶ 21124 մակնիշի 35 ZP 657 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Գրել է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ-ն և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 3 ամսական Մերի Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մերի Կ-ն վարորդի աղջիկն է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...