Հասարակություն

ՀՀ տասնյակ քաղաքացիներ զանգեր են ստացել ադրբեջանական և օտարերկրյա համարներից․ ԱԱԾ

ՀՀ տասնյակ քաղաքացիներ զանգեր են ստացել ադրբեջանական և օտարերկրյա համարներից․ ԱԱԾ
ԱԱԾ-ն իրազեկում է.Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգե�…

ԱԱԾ-ն իրազեկում է.

Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250