Երևանում թալանել են Վարչական դատարանի դատավորի մեքենան
Երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ 48-ամյա Արծրուն Միրզոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։
Ա. Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի՝ իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...