Հասարակություն

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 40,1 հազարի

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 40,1 հազարի
Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել…

Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն: 

 

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ:

 

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250