Ճանապարհ չզիջելու պատճառով դանակահարություն է տեղի ունեցել
Փետրվարի 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են փետրվարի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գլուտեալ շրջանի, գոտկային շրջանի կրծքավանդակի ձախից թիկնային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Արդեն հաշված օրերի ընթացքում Մասիսի ոստիկանները նշված հանցագորոծությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 22-ամյա Հայկ Մ.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ փետրվարի 6-ին Նոր Խարբերդ գյուղի 31-րդ փողոցում ավտոմեքենաների չզիջելու հարցի շուրջ վիճաբանութուն է տեղի ունեցել իր և Ռաֆիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆիկ Պ.-ին: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև արնանման հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...