«Պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել, թե՞...». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Երևանի քաղաքապետարանի մոտ արված լուսանկար է հրապարակել իր էջում ու գրառում արել:
«Էս դոմիկը նոր է բացվել քաղաքապետարանի դիմացի այգում: Ուզում եմ հասկանալ, ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել, թե՞ այնուամենայնիվ կան մարմիններ, որոնք պատասխանատու են գոնե նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի մատչելիության համար»,-նշել է Բաթոյանը:
[8c3abc1f30402ba9d5c9dc6ae4da59b9.jpg]
Գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Այգու միջի շինությունները սկսել են կառուցվել կարծեմ 2016-17-ին։ Մատչելիության հարցը կփոխանցեմ պատասխանատուներին, շնորհալություն»,-գրել է նա:
Ավելի ուշ նա հավելել է. «Շինության նախագծման թույլտվությունը տրվել է 2013-ին, ըստ դրա, կառուցապատողը պարտավոր էր ապահովել տեղաշարժման մատչելիությունը։ Այնուհանդերձ, շենքը դեռ ավարտական ակտ չի ստացել, այսինքն, նախագծի պայմանների կատարումը չի գնահատվել քաղաքապետարանի ու քաղաքաշինության պետական տեսչական մարմնի կողմից։ Պարզ ասած, շահագործման չի հանձնվել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...