Դանակահարություն. 60-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 22:00-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հատնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Վ.-ն է:
Մինչ բժշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին, ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Վ.-ին, տանը լինելով միայնակ, թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել ու ազատվել այդ ուժերից, ինչի համար էլ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...