Վերմիշյանի գործով այլ ձերբակալված էլ կան
ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետին։ Դա տեղի է ունեցել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը հղում տալով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:
Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն եւ նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին եւ անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երկուսը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...