Ուժեղ քամին Դիլիջանում ավերածություններ է արել՝ ծառեր, էլեկտրասյուներ տապալել
Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ից սկսած՝ Դիլիջան քաղաքում ուժեղ քամու հետևանքով մի քանի արտակարգ դեպքեր են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բնության տարերքի հետևանքով կոտրվել են մի քանի հաստաբույն ծառեր, էլեկտրասյուներ, շենքերի տանիքներից թիթեղները պոկվել ու շպրտվել են։
Քամին իր սև գործն է արել՝ կոտրելով հաստաբուն ու հսկայական եղևնիներ, այլ տեսակի ծառեր, և դրանց կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրասյուներ, կոտրվել են էլեկտրալարերն ու դրա արդյունքում տևական ժամանակ տեղի են ունեցել չնախատեսված էլեկտրաէներգիայի անջատումներ։
Դիլիջանում վնասվել են մի քանի pպետական հաստատությունների տանիքներ, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված Դիլիջանի Մյասնիկյան փողոցի 76 հասցեում գտնվող, դիլիջանցիներին հայտնի «Ունիվերմագի» տանիքի մոտ 2000 քմ հատված ամբողջությամբ պոկվել և շպրտվել է։ Դրա արդյունքում վնասվել է Դիլիջանի բնակիչներից մեկին պատկանող Mercedes E320 մակնիշի 50 CA 707 համարանիշի ավտոմեքենան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...