Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են հանդիպում ունենալ Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպում անցկացնել սիրիական Իդլիբում՝ դեէսկալացիայի նպատակով:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք Ռուսաստանի հետ: Վերջերս մեր նախագահների միջև հեռախոսազրույց եղավ, որի ընթացքում որոշվեց հետագայում աշխատել նաև Իդլիբում: Մենք կսպասենք ռուսական պատվիրակությանը: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, մեր նախագահներն անձամբ կհանդիպեն», – ասել է Չավուշօղլուն՝ Բաքու կատարած այցի ընթացքում:
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի խնդիրները ոչ թե Ռուսաստանի, այլ սիրիական կառավարական ուժերի հետ են:
«Ինչո՞ւ են մեզ պետք բախումներ Ռուսաստանի հետ: Ո՞վ է կազմակերպում գրոհները: Ռեժի՛մը։ Ո՞վ է հետապնդում մեր դիտակետերը: Ռեժի՛մը: Մեր համբերությունն անսահմանափակ չէ, և բազում անգամներ կպատասխանենք, եթե գրոհները չդադարեցվեն», – ասել է թուրք դիվանագետը:
Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան բոլոր մակարդակներով անընդհատ խոսում է ռուսական կողմի հետ սիրիական զորքերի գրոհները դադարեցնելու վճռականության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում գերարագ գնացքն ընթացքի ժամանակ դուրս է եկել գծերից. կան զոհեր և տուժածներ
Իտալիայի Լոդի նահանգում գերաարագընթաց գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վի...
Լիբանանահայ տղամարդն 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով
Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը 2,4 մլն լիբանանյան ֆունտ է շահել վիճակախաղով։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»:Գումարը դո...
Պաշտպանիչ դիմակներով, հազացող չինացիները շրջել են Մոսկվայի մետրոյում. ղեկավարությունը դիմել է իրավապահներին
Մոսկվայի մետրոպոլիտենը դիմել է իրավապահներին՝ խնդրելով հայտնաբերել և պատժել պրանկերներին, որոնք մոսկովյան մետրոյում կորո...