ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Boeing 737-800 ինքնաթիռի հրթիռակոծման դեպքի մանրամասները
Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է հենց այն պահին, երբ 172 ուղեւորներով՝ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը: Օդանավի անձնակազմին հրաշքով է հաջողվել փոխել ինքնաթիռի ուղղությունը: Մարդատար ինքնաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդանավակայանում:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ լրատվական ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ գիշերը՝ ժամը 2-ից սկսած, Իսրայելական օդուժի F-16 4 կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում, «օդ-ցամաք» տիպի 8 հրթիռներով:
Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածը հետ մղելու գործողություններ են տարվել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր:
Օդային իրավիճակի օբյեկտիվ կառավարման համակարգի տվյալների վերլուծությունը եւս հաստատել է, որ Դամասկոսի ծայրամասերում իսրայելական կործանիչների ինքնաթիռների հարձակման պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ վայրէջքի է պատրաստվել «Airbus-320» ուղեւորատար ինքնաթիռը, որն անմիջապես փոխել է ուղղությունը:
Հիշեցնենք՝ մոտ 1 ամիս առաջ՝ հունվարի 11-ին, իրանական ուժերը 2 հրթիռով խոցել էին ուկրաինական ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը՝ 176 ուղեւորներով: Ինքնաթիռը պայթել էր, բոլոր մարդիկ՝ զոհվել:
Նմանատիպ հոդվածներ
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում գերարագ գնացքն ընթացքի ժամանակ դուրս է եկել գծերից. կան զոհեր և տուժածներ
Իտալիայի Լոդի նահանգում գերաարագընթաց գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վի...
Լիբանանահայ տղամարդն 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով
Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը 2,4 մլն լիբանանյան ֆունտ է շահել վիճակախաղով։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»:Գումարը դո...
Պաշտպանիչ դիմակներով, հազացող չինացիները շրջել են Մոսկվայի մետրոյում. ղեկավարությունը դիմել է իրավապահներին
Մոսկվայի մետրոպոլիտենը դիմել է իրավապահներին՝ խնդրելով հայտնաբերել և պատժել պրանկերներին, որոնք մոսկովյան մետրոյում կորո...