Հասարակություն

Հիմնովին կվերանորոգվի քամուց վնասված Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը

Հիմնովին կվերանորոգվի քամուց վնասված Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը
Ինչպես տեղեկացնում է Հայ Եկեղեցու Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջը, փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ուժգին քամուց ամբողջությամբ վնասվել է Լոռու մարզի Հարթագյուղ (Ղալթաղչի) համայնքում գտնվող Սուրբ…

Ինչպես տեղեկացնում է Հայ Եկեղեցու Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջը, փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ուժգին քամուց ամբողջությամբ վնասվել է Լոռու մարզի Հարթագյուղ (Ղալթաղչի) համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը: Գուգարաց թեմի նախաձեռնությամբ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, կսկսվեն նշանավոր սրբատեղիի վերականգնման աշխատանքները:
 

 Այս առիթով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նշել է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության ճարտարապետների և կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական և հիմնավոր»:

 

Նախկինում սրբավայրի տանիքը քամուց մի քանի անգամ ևս վնասվել էր: Նաև եղել են դեպքեր, երբ ներսում մոմավառության հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով մեծապես վնասվել են մատուռում գտնվող սրբապատկերները:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250